«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Արմինե Սարգսյանի (Արմինէ)` «Երկու գրքի ընթերցում» խորագրով ներկայացումը։

Ներկայացմանը մասնակցեցին դերասաններ` Նվարդ Դուդուկչյանը և Սմբատ Հովհաննիսյանը։

Միջոցառման ընթացքում փոքրիկ բեմադրության տեսքով ներկայացվեց հեղինակի պոեզիան, անդրադարձ կատարելով հեղինակի անցած ճանապարհին` ընթերցվեցին ծաղկաքաղ հատվածներ Արմինե Սարգսյանի գրքերից։

Երեկոյի ավարտին հեղինակին և մասնակից դերասաններին ողջունեց և նվերներ մատուցեց ՆԱՄ հիմնադիր Նարեկ Յարութիւնեանը: